Ներքին 4 տարի առաջ - 13:40 31-05-2022

Նիկոլը գերի է վերցրել նախարարությունների աշխատակիցներին՝ արգելելով պատասխանել ժողովրդի հարցերին․ Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի, նրան պահում են միայն ոստիկանները։

«Եթե մի քանի օր առաջ միայն Նիկոլն էր ժողովրդից մեկուսանում ոստիկանական բազմաշերտ պատնեշների ետևում, ապա այսօր, փաստացի, այդ նույն իրավիճակում է հայտնվել պետական ողջ ապարատը։

Նիկոլը գերի է վերցրել նախարարությունների ու պետական այլ հաստատությունների աշխատակիցներին՝ արգելելով նրանց պատասխանել ժողովրդի պարզ հարցերին։

Նայում ես ոստիկանների այս շարքերին, ամեն ինչ պարզ է դառնում՝ Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի։ Նիկոլն ունի միայն պաշտոն, որում նրան պահում են ահա այս ոստիկանները»։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով