Դեղերի որակն ու գները շարունակում են մնալ քաղաքացիներին հուզող հարցերից։ Օրեր առաջ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ անցկացվել է իրազեկման սեմինար՝ դեղատների աշխատակիցների և դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների 17 ներկայացուցիչների մասնակցությամբ։ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կապապետյանը ևս օրեր առաջ անդրադարձել է դեղերի որակի ու գների թեմային, քննադատելով իշխանությունների քաղաքականությունն այս հարցում։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները գո՞հ են Հայաստանում վաճառվող դեղերի որակից, նկատո՞ւմ են արդյոք որակային փոփոխություններ, ինչպես նաև՝ թանկ համարո՞ւմ են դեղերը։
Հարցվածներից մեկը նշեց, որ դեղերի որակից գոհ չէ, քանի որ դրանք օգուտ չեն տալիս, իսկ գները բավականին բարձր են։
Քաղաքացիներից ոմանք էլ ընդգծեցին, որ առաջվա դեղերի որակն այլևս չկա, իսկ երբեմն դեղերի որակը խաբուսիկ է լինում։ Նրանց խոսքով՝ դեղերի գները շատ բարձր են և թոշակառուների համար անհասանելի։
Հնչեց նաև հակառակ կարծիք․ քաղաքացիներից մեկը նշեց, որ դեղերի որակից գոհ է, դրանցից օգուտ նկատել է, իսկ գները մատչելի է համարում։
Մանրամասները՝ տեսանյութում։