Ներքին 2 ամիս առաջ - 21:10 25-07-2026

Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Բագրատունյացը. մեկ լուսանկար՝ հազար խոսքի փոխարեն։
Մինչև 2024 թիվը այս փողոցում հասուն թեղիներ էին (Ulmus), որոնց խիտ սաղարթը ստվերացնում էր թե՛ մայթերը, թե՛ ճանապարհի զգալի մասը։ Այսօր այդ կանաչը վերացել է։
Այո՛, նոր ծառեր տնկվել են։ Բայց դրանք դեռ երկար տարիներ չեն կարող փոխարինել այն, ինչ կորցրեցինք։

Հասուն թեղիները փողոցին տալիս էին՝
խիտ և շարունակական ստվեր,
փողոցի բնական սառեցում,
օդի մաքրում և փոշու կլանում,
ջերմային կղզու ազդեցության նվազեցում,
մարդկանց համար հարմարավետ միջավայր։

Այսօր դրանց փոխարեն փոքր տնկիներ են, որոնք նույնիսկ լավագույն խնամքի դեպքում նույն գործառույթները կկարողանան կատարել միայն տասնամյակներ անց։

Խնդիրը միայն հատած ծառերի թիվը չէ։ Խնդիրը կորցրած հասուն ծառածածկն է (крона деревьев, tree canopy), որը քաղաքային կանաչ ենթակառուցվածքի ամենաարժեքավոր մասն է։

Բագրատունյացը դարձավ հերթական օրինակն այն բանի, թե ինչպես կարելի է մեկ օրվա ընթացքում կորցնել այն, ինչ բնությունը և քաղաքը ստեղծել էին տասնամյակների ընթացքում։

Հասուն ծառը էկոհամակարգ է, քաղաքային կենսաբազմազանության հիմքն է և բնակչության առողջության կարևորագույն բնական երաշխիքներից մեկը։

Ցավում եմ, որ ամբողջ գիտական աշխարհը պայքարում է հասուն ծառերի և ծառածածկի (крона деревьев, tree canopy) անսասանության համար, իսկ Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց։

Նկարները՝ Наталья Оганова- ի էջից։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք