Ավելին 5 տարի առաջ - 21:30 25-05-2021

Ըստ գիտնականների՝ հակաբորբոքայինները կարող են հանդիսանալ քաղցկեղի բուժման միջոց

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, Չիկագոյի Իլինոյսի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ պնևմոնիայի ու սինուսիտի դեմ հակաբորբոքային դեղահաբերը կարող են դառնալ քաղցկեղի դեմ պայքարի միջոց:
Նրանք նման եզրակացության են հանգել ռիբոսոմների ուսումնասիրության ընթացքում: Ռիբոսոմները համարվում են սպիտակուցների «գործարան» մարդու օրգանիզմում: Գիտնականների եզրակացությունների համաձայն՝ հակաբորբոքայինը կարող է դադարեցնել քաղցկեղին բնորոշ անցանկալի սպիտակուցների արտադրությունը: Ուսումնասիրության ընթացքում արհեստական ռիբոսոմի կառուցվածքում ավելի քան 700 նուկլեոտիդներից մեկը փոխելուց հետո գիտնականները ստացել են ցանկալի արդյունքը: Դեղամիջոցը սկսել է ազդել ռիբոսոմի վրա:
Հետազոտության համահեղինակ, բժշկական քիմիայի և դեղագիտության պրոֆեսոր Ալեքսանդր Մանկինի խոսքով՝ հակաբորբոքայինները կարող են օգտագործվել մարդու բջիջներում սպիտակուցների արտադրությունը կանխամտածված ճնշելու և հիվանդությունները բուժելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով