Ավելին 5 տարի առաջ - 19:40 27-05-2021

Ըստ գիտնականների՝ առողջության համար ավելի օգտակար է տաք բաղնիքը, քան կես ժամ վազքը

Հետազոտությունները ցույց են տվել, որ երկարատև տաք բաղնիքը ավելի արագ է իջեցնում արյան մեջ շաքարի մակարդակը, քան հեծանվավազքը: Բացի այդ տաք բաղնիքի ժամանակ այրվում է այնքան կալորիա, որքան կես ժամ քայլելիս:

Հետազոտության հեղինակը Սթիվ Ֆոլքներն է, ով իր գիտափորձը անցկացրել է Լաբֆորդի համալսարանում: Փորձին մասնակցել են 10 տղամարդ, որոնք մեկ օր հաց են կերել տաք լոգանք ընդունելուց հետո, մյուս օրը՝ հեծանվավազքից հետո: Արդյունքերը ցույց են տվել, որ լոգանքից հետո սնվելը արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցրել է 10 տոկոսով ավելի:

Բացի այդ՝ տաք բաղնիքը կալորիաների այրումը ավելացրել է 80 տոկոսով: Տաք լոգարանում մեկ ժամվա ընթացքում տղամարդկանցից յուրաքանչոյւրը այրել է 126 կալորիա: Մեկ այլ հետազոտություն պարզել է, որ երկարատև տաք բաղնիքնեն ունեն նույն արդյունքը, ինչ աերոբիկ վարժությունները:

Ըստ Քովենթրի համալսարանի հետազոտողների՝ մինչև ուսերը 40 աստիճան տաքացրած ջրով լոգարանում հայտնվելը օգտակար է արյան ճնշումն իջեցնելու, արյան հոսքը բարելավելու համար, շաքարի մակարդակը և բորոբոքային պրոցեսները վերահսկելու համար:

Իսկ Ֆինլանդիայում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջին տարիքի տղամարդիկ, ովքեր շաբաթական չորսից յոթ անգամ շոգեբաղնիք են գնում, 50 տոկոսով նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան