Ավելին 4 տարի առաջ - 21:51 26-11-2021

Հայտնի միրգը օգտակար է պարզվել աղիների առողջության համար

Աղիների առողջությունը շատ կարևոր է, քանի որ դրանից է կախված մարդու իմունիտետը և տարբեր հիվանդությունների նկատմամբ դիմադրողականությունը, հայտնում է Al Arabiya-ն։ Այս օրգանի առողջությունը կարող է բարելավվել՝ բավականաչափ քնելով, մարզվելով, նվազեցնելով սթրեսի մակարդակը և ճիշտ սնունդ օգտագործելով: Կա մեկ միրգ, որն ամենաօգտակարն է աղիների առողջության համար։

Խոսքը խաղողի մասին է։ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ խաղողը նպաստում է միկրոֆլորայի առողջությանը։ Բացի այդ, խաղողը դրականորեն է ազդում աղիքների միկրոբիոմի վրա՝ իջեցնելով խոլեստերինի և լեղաթթուների մակարդակը:

Այս ամենը հնարավոր է դառնում խաղողի մեջ պարունակվող կատեխինների շնորհիվ, որոնք բարձրացնում են պրոբիոտիկների մակարդակը և վերականգնում միկրոֆլորայի հավասարակշռությունը։ Բացի այդ, խաղողը պարունակում է բավականաչափ բջջանյութ, որը նույնպես բարենպաստ ազդեցություն է ունենում աղիքների վրա։

Խաղող ուտելը մեծացնում է ձեր աղիների բակտերիաների բազմազանությունը, ինչը շատ կարևոր է աղիների և ընդհանուր առողջության համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»