Արտաքին 3 ամիս առաջ - 23:36 03-07-2026

ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին

Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են Կոնստանտինովկան։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը տեղեկացրել է՝ Վլադիմիր Պուտինը այսօր այցելել է զորքերի միավորված խմբավորման օժանդակ կառավարման կետերից մեկը։

Կոնստանտինովկայի ազատագրման համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին հերոսության և հաջող աշխատանքի համար։

ՌԴ նախագահ Վլադիիր Պուտինը նշել է, որ ռազմաճակատում ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ Ռուսաստանի զինված ուժերի կողմն է։

Պուտինը նաև հայտարարել է, որ հաջողվել է լիովին ավարտել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ազատագրումը և զգալի առաջընթաց գրանցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքում։

Զորքերի խմբավորումների հրամանատարները իրենց զեկույցներում Ռուսաստանի նախագահին հայտնել են ամբողջ ճակատի երկայնքով ռուսական զորքերի հարձակման դրական դինամիկայի մասին։

Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի խորքային տարածքներում իրականացվող հարձակումներին ի պատասխան կընդլայնվի անվտանգության գոտին։

Նա նաև նշել է, որ անվտանգության գոտու ստեղծումը հանդիսանում է Ռուսաստանի զինված ուժերի աշխատանքի կարևոր մաս։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում