Արտաքին 4 տարի առաջ - 18:08 14-10-2022

Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ռուս-ուկրաինական պատերազմում գերիների փոխանակման հարցում ունեցած միջնորդական առաքելության համար։ Թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին Պուտինն ասել է Աստանայում կայացած Ասիայի համագործակցության և վստահության միջոցների ամրապնդման գագաթնաժողովից հետո իր ունեցած ելույթում։

«Մենք երախտապարտ ենք նախագահ Էրդողանին՝ Ուկրաինայի հետ գերիների փոխանակման գործում ունեցած դերի համար։ Նա նաև ակտիվ դեր է խաղացել հացահատիկի ճգնաժամում»,- հայտնել է Պուտինը։

Անդրադառնալով Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությանը՝ Ռուսաստանի նախագահը նշել է, որ այս հարցում միջնորդական ջանքեր կպահաջվեն, եթե Ուկրաինան պատրաստ լինի բանակցությունների։

Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ Պուտնինը մասնավորապես նշել է. «Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, հաճելի չէ, բայց մենք ճիշտ ենք անում, անում ենք այն, ինչ պետք է անենք»։ Հարցին, թե արդյոք չի զղջում, Պուտինը պատասխանել է՝ «ոչ»։

Պուտինը շեշտել է, որ ՆԱՏՕ-ի զորքերի անմիջական առճակատումը Ռուսաստանի հետ կհանգեցներ համաշխարհային աղետի։ Նա հույս է հայտնել, որ նրանք, ովքեր այս մասին խոսում են, այնքան խելացի կգտնվեն, որ նման քայլերի չդիմեն։







Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ