Արտաքին 4 տարի առաջ - 18:47 28-04-2022

Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին Յարոշենկոյին Ռիդի հետ փոխանակելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին Թուրքիայում ռուս Կոնստանտին Յարոշենկոյին ամերիկացի Թրևոր Ռիդի հետ փոխանակելու համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել նախագահ Էրդողանին ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյի և ամերիկացի ծովային հետևակային Թրևոր Ռիդի փոխանակման համար, որը տեղի է ունեցել երեկ Թուրքիայում Ազգային հետախուզական կազմակերպության համակարգման և վերահսկողության ներքո», - ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակում:

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը Պուտինին նաև ասել է, որ Անկարան մտադիր է շարունակել իր միջնորդությունը Մոսկվայի և Կիևի միջև ճգնաժամը հաղթահարելու և խաղաղություն հաստատելու համար։

Բացի դրանից, նա կոչ է արել հետագայում ևս շարունակել սերտ երկխոսությունը Թուրքիայի և Ռուսաստանի հետախուզական ծառայությունների միջև, քանի որ դա կնպաստի արևելյան տարածաշրջանում հումանիտար ողբերգությունների կանխմանը և կայունության հաստատմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ