Արտաքին 4 տարի առաջ - 12:43 17-03-2022

Հնդկաստանը և Ռուսաստանը քննարկում են ռուփին ռուբլով փոխանակելու սխեման՝ պատժամիջոցները շրջանցելու համար. Financial Times

Հնդկաստանի Կենտրոնական բանկը ռուսական կողմի հետ քննարկում է արտարժույթի ուղիղ փոխանակման հնարավոր սխեման՝ միջազգային հակառուսական պատժամիջոցների պայմաններում առևտուրն ընդլայնելու համար, հաղորդում է Financial Times-ը՝ աղբյուրներին հղումով։

Ըստ պարբերականի, Հնդկաստանի Կենտրոնական բանկը խորհրդակցություններ է սկսել Մոսկվայի հետ «ռուփի-ռուբլի» արժութային զույգի շուրջ համաձայնագրի վերաբերյալ՝ պատժամիջոցների պատճառով միջազգային վճարային մեխանիզմների սահմանափակումների պայմաններում Ռուսաստանի հետ առևտուրը շարունակելու համար:

«Մյուս երկրներն արգելում են արտահանումը Ռուսաստան, ուստի հնդիկ արտահանողների համար ռուսական շուկա դուրս գալու ճիշտ ժամանակն է»,- հայտարարել է Հնդկաստանի արտահանող կազմակերպությունների ֆեդերացիայի (FIEO) աղբյուրը:

Պարբերականի զրուցակցի խոսքով, ֆեդերացիան դիմել է Հնդկաստանի կառավարությանը՝ փոխանակման սխեմա ստեղծելու խնդրանքով։

Բացի այդ, գերատեսչության անանուն պաշտոնյայի խոսքով, ռուփին ռուբլով փոխանակելը թույլ կտա Հնդկաստանին շարունակել ռուսական էներգակիրներ գնել՝ նավթային էմբարգոյի դեպքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան