Արտաքին 4 տարի առաջ - 21:15 30-03-2022

Լավրովը հայտարարել է Ռուսաստանի՝ Իրանի հետ միասին պատժամիջոցները շրջանցելու ուղիներ փնտրելու ծրագրերի մասին

Իրանի հետ հարաբերություններում Ռուսաստանը գործնական քայլեր կկառուցի, որոնք հնարավորություն կտան շրջանցելու Արևմուտքի անօրինական պատժամիջոցները, չորեքշաբթի ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Իր իրանցի գործընկեր Հոսեյն Աբդոլլահյանի հետ Չինաստանում ընթացող բանակցությունների սկզբում Լավրովը ուշադրություն է հրավիրել «արևմտյան գործընկերների փորձերին՝ խարխլելու պետությունների ինքնիշխան իրավահավասարության սկզբունքը, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը»։

«Նման անընդունելի քաղաքականության գործիքներից մեկը, ինչպես դուք ասացիք, միակողմանի անօրինական պատժամիջոցներն են: Եվ Իրանի հետ մեր հարաբերություններում՝ որպես մեր գործընկերների, մենք կձգտենք դատապարտել այդ անընդունելի երևույթը միջազգային քննարկումներում, ինչպես նաև գործնական քայլեր ենք կառուցելու. ինչը թույլ կտա մեզ շրջանցել այդ անօրինական գործողությունները»,- ասել է Լավրովը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող