Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 21:14 30-05-2024

Հայաստանն ունի այլ գործընկերներ փնտրելու իրավունք, բայց Ռուսաստանի հետ բարեկամության այլընտրանք չկա. Զատուլին

Հայաստանն իրավունք ունի փնտրելու այլ գործընկերներ, բայց մոտ ապագայում Ռուսաստանի հետ բարեկամությանը և համագործակցությանն այլընտրանք չկա: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի գծով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

«Համոզված եմ, որ տեսանելի ապագայում ոչ ոք չի կարող հայերի, հայ ժողովրդի համար փոխարինել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ավելին՝ ես վստահ եմ, որ Հայաստանը, հայերն իրավունք ունեն շփվելու ամբողջ աշխարհի հետ և աջակցություն որոնելու ամբողջ աշխարհում և իրականացնում են այդ իրավունքը»,- ասել է Զատուլինը:

Այդ մեկնաբանություններով ռուս օրենսդիրը հանդես է եկել «Յո երթաս. Հայաստանի խաչի և Ռուսաստանի խաչի մասին» թեմայով ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» նիստում:

Նա դատապարտել է Ադրբեջանի հետ հակամարտությունում Հայաստանի կրած պարտության համար Ռուսաստանին մեղադրելու և դրանից հետո Հայաստանում ստեղծված ծանր իրավիճակի համար պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդելու միտումները:

«Կարծում եմ, որ փորձ է արվում ամբողջ մեղքը բարդել Ռուսաստանի վրա: Դա ներկայիս վարչապետի և նրա համախոհների՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու նախկինում ազդարարած քաղաքական ծրագրի իրագործման շարունակությունն է՝ վերափոխել տասնյակ ու հարյուրավոր տարիներ Ռուսաստանը պաշտպան ու հովանավոր համարող հայ ժողովրդի գիտակցությունը», - պնդել է Զատուլինը:

2022 թվականի հոկտեմբերին ՀՀ Ազգային ժողովն անցանկալի է համարել Կոնստանտին Զատուլինի այցը Հայաստան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի