Ներքին 3 ամիս առաջ - 22:44 24-06-2026

Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ

Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ։

Նատալյա Ռոտենբերգի նկատմամբ երկու ամիս առաջ բռնության դեպք է գրանցվել, որի վերաբերյալ ներկայացվել է հաղորդում և քրվարույթ է իրականացվել, թե ինչ որոշումներ են նախաձեռնվել այս պահին, ձեռնպահ կմնամ տեղեկություն հայտնել:

Այս մասին 24News-ին տեղեկացրել է Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը:

«Նատալյա Ռոտենբերգն այն կինը չէ, որ տարիներով հանդուրժեր բռնությունը, դեպքը տեղի է ունեցել մեկ անգամ, մամուլում տեղեկությունները, թե պարբերաբար բռնության է ենթարկվել, չի համապատասխանում իրականությանը»,- մեկնաբանել է նա:

Փաստաբանը չի մանրամասնել, թե արդյո՞ք Ռոտենբերգը վնասվածքներ ստացել է բռնության հետևանքով, միայն նշել է, որ նախաքննական գաղտնիությունը ցանկանում է պահպանել, բայցի այդ, Ռոտենբերգը չի ցանկանում մեկնաբանություն տալ:

Դիտարկմանը, թե արդյոք բռնությու՞նն է հանդիսացել պատճառ ամուսնալուծության համար, փսստաբանն ընդգծել է, որ ապահարզանի համար այլ հիմքեր կան, որոնք նեղ անձնական պատճառներ են և հրապարակման ենթակա չեն:

Ճշտող հարցին, թե Տիգրան Արզաքանցյանն արդյոք հարցաքննվե՞լ է, փաստաբանը չի մեկնաբանել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում