Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:30 16-09-2023

Երևանում գործող «Ալադդին» մանկապարտեզում աշխատակիցները բռնություն են գործադրել երեխայի նկատմամբ

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին: Տեսանյութն արագորեն տարածում են օգտատերերը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել «Ալադդին» մանկապարտեզում, որը վճարովի է՝ 90 000 դրամ ամսավճարով։

Նշենք, որ միջադեպի կողքով անտարբեր չի անցել նաև ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ Նա ևս ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութը՝ բաց չթողնելով փիարվելու հերթական առիթը։

«Քիչ առաջ տեղեկացա համացանցում շրջանառվող տեսանյութի մասին, ուր «Ալադին» մանկապարտեզում տնօրենը եւ աշխատակիցները ծեծի են ենթարկում երեխաներին։
Շտապ հանձնարարել եմ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետներին ուսումնասիրել խնդիրը և պատրաստվում եմ իմ լիազորությունների շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները, կիրառել օրենսդիր մարմնին վերապահված հնարավոր գործիքակազմ՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- տեսանյութին կից գրել է Բաքոյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով