Արտաքին 4 ամիս առաջ - 22:35 22-06-2026

Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը

Թուրքիայի էներգետիկ ռազմավարությունների և քաղաքականությունների հետազոտական կենտրոնի (TESPAM) նախագահ Օղուզհան Աքյեները խոսել է Թուրքիայի և Իրաքի նավթատարի մասին։

Ըստ նրա՝ հուլիսին լրանում է Թուրքիայի և Իրաքի միջև նավթամուղի համաձայնագրի ժամկետը և սպասվում է, որ այն կերկարաձգվի։ Աքյեների պնդմամբ՝ Իրաքի հետ կնքվի նոր էներգետիկ համաձայնագիր 5-10 տարի ժամկետով։

Աքյեները նշել է, որ Հորմուզի նեղուցում տարածաշրջանային լարվածությունն ու ռիսկերը Քիրքուք-Էրբիլ-Ջեյհան խողովակաշարը դարձրել են ավելի ռազմավարական, քան երբևէ։ Ըստ նրա՝ բոլոր կողմերը ցանկանում են ավելացնել նավթի առաքումները և գործընթացը հարմարեցնել ներկայիս պայմաններին նոր համաձայնագրերով։

Աքյեները հայտնել է, որ 2026-ի մարտին, Մերձավոր Արևելքում հակամարտությունների և Հորմուզի նեղուցի ծովային երթևեկության համար փակման պատճառով Բաղդադի և Էրբիլի միջև համագործակցությունը խորացավ։ Բեռնափոխադրումների անվտանգությունն ապահովելու համար Իրաքի կառավարությունը վերագործարկեց Քիրքուք-Ջեյհան նավթատարը՝ օրական նավթի հոսքը Թուրքիայով հասցնելով 250․000 բարելի։

2026-ի հունիսի դրությամբ նավթատարը շարունակում է լիովին գործել ու Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը նպատակ ունի թողունակությունը հասցնել օրական 1.5 մլն բարելի։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին