Արտաքին 53 րոպե առաջ - 15:38 24-10-2026

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Հորդանանի Էլ Քարաք նահանգի Համուդ գյուղի եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է ութի։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հորդանանի «Ալ Մամլաքա» հեռուստաընկերությունը, առողջապահության նախարար Իբրահիմ ալ Բուդուրը հայտնել է, որ տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծանր։

Հիվանդանոցներում բուժում է ստանում ավելի քան երկու տասնյակ մարդ։

Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին՝ հունական ուղղափառ եկեղեցում հուղարկավորության արարողության ժամանակ։ Զինված անձինք կրակ են բացել հավաքվածների ուղղությամբ։ Իշխանությունները կատարվածը որակել են ահաբեկչություն։

Հոկտեմբերի 24-ի առավոտյան շարունակվել են հարձակման մասնակիցների որոնողական աշխատանքները։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին