Արտաքին 5 տարի առաջ - 12:48 09-08-2021

Իրաքը հայտարարել է Բելառուսից իր քաղաքացիների տարհանման մասին

Իրաքի կառավարությունը որոշում է կայացրել տարհանել իր քաղաքացիներին Բելառուսից: Այդ մասին կիրակի՝ օգոստոսի 8-ին, Twitter-ում հայտարարել է Ռուսաստանում Իրաքի դեսպան Աբդել Ռահման ալ-Հասանին: Արդեն օգոստոսի 10-ին Իրաքյան ավիաուղիներ ավիաընկերությունը կազմակերպելու է տարհանման թռիչք, մասնավորապես նրանց համար, ովքեր փորձել են անօրինական կերպով մուտք գործել Եվրոպական միության տարածք:

Հիշեցնենք, որ Լիտվան 300 եվրո է վճարելու այն միգրանտներին, որոնք համաձայնել են վերադառնալ հայրենիք: Խրախուսական գումարները վճարվելու են միայն մեկ անգամ: 300 իրաքցիներ արդեն Լիտվան լքելու ցանկություն են հայտնել:

Նաև հաղորդվել է, որ ԵՄ-ն արտակարգ բանակցություններ է վարելու Բելառուսի հետ սահմանին միգրանտների հարցով: Եվրոպացի նախարարները քննարկելու են ԵՄ սահմանների վերահսկողության բարելավման տարբերակները, ինչպես նաև Լիտվայի հետ համերաշխության միջոցառումները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի