Արտաքին 4 ամիս առաջ - 17:02 21-06-2026

Ռուսաստանը սպասում է ոչ թե Անքորիջի պայմանավորվածությունների կատարմանը, այլ հաղթանակին․ Ուշակով

Ռուսաստանը սպասում է ոչ թե Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, այլ հաղթանակին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։

«Մենք չենք սպասում այս ըմբռնումների կամ պայմանավորվածությունների կատարմանը, մենք սպասում ենք հաղթանակի։ Մենք սպասում ենք մեր սեփական նպատակների իրագործմանը»,- ասել է նա լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում։

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ այդ պայմանավորվածությունների կողմերից մեկը «այնքան էլ ի վիճակի» չի եղել դրանք կատարել։ Նա ընդգծել է, որ Անքորիջում բանակցությունների ընթացքում Մոսկվայի հայտարարություններն ու խոստումները «հիմնված էին և հիմնված են այս հակամարտությունում մեր իրական սկզբունքային դիրքորոշման վրա»։

Օգոստոսի 15-ին Ալյասկայի ռազմական բազայում տեղի էր ունեցել ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր բանակցություններում ձեռք բերված առաջընթացի մասին, սակայն նշել էր, որ ոչ բոլոր հարցերում է կողմերին հաջողվել համաձայնության գալ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին

Ձեզ գուցե հետաքրքրի