Արտաքին 3 տարի առաջ - 21:00 26-04-2023

«Սպասում ենք Էրդողանի հաղթանակին». The Economist Intelligence Unit-ը՝ Թուրքիայի ընտրությունների մասին

Միջազգային լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն հետևել Թուրքային կայանալիք համապետական ընտրություններին և այդ թեմայով հետազոտություններ իրականացնել։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ամերիկյան «The Economist Intelligence Unit» կազմակերպությունը ընտրությունների վերաբերյալ 9 էջանոց ծավալուն զեկույց է հրապարակել։

Հաղորդվում է, որ զեկույցում տեղ է գտել «Սպասում ենք ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակին» արտահայտությունը։ Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ընտրությունների նախաշեմին Թուրքիայի նախագահի վարած տնտեսական քաղաքականությանը և նախընտրական խոստումներին:

Դրանց թվում են ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրումը, կենսաթոշակների և թոշակների բարձրացումը, չվճարված հարկերի, ինչպես նաև պետության հանդեպ ունեցած այլ պարտքերի չեղարկումը։ Հրապարակման համաձայն՝ դրանց միջոցով Էրդողանն արժանանում է ընտրողների համակրանքին:

Ըստ կազմակերպության՝ Էրդողանը ընտրություններում մրցում է մի ընդդիմադիր դաշինքի դեմ, որի ներսում առկա են անհամաձայնություններ: Այս համատեքստում «The Economist Intelligence Unit»-ը կանխատեսում է, որ Էրդողանը կհաղթի ընտրություններում։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ այս ընտրությունները Էրդողանի քսանամյա իշխանության ընթացքում ամենաբարդ ընտրական գործընթացն են, և բավականին մեծ է հավանականությունը, որ Էրդողանը կարող է կորցնել իշխանությունը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին