Արտաքին 4 տարի առաջ - 10:35 29-10-2021

The Economist-ը Եվրոպային առաջարկել է ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով

Եվրոպան դեռևս չի կարող ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից, բայց պետք է ինտենսիվորեն այլընտրանք փնտրել, գրում է The Economist ամսագիրը։ Գազն առատ է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։ Բայց աշխարհում գազի պահանջարկն աճում է։ Չինաստանը զգալիորեն մեծացրել է վառելիքի մատակարարումները։ Գազի սպառումն ավելանում է նաև Լատինական Ամերիկայում։

ԱՄՆ-ը փորձում է որպես ռուսական գազի այլընտրանք ներկայացնել իր հեղուկ գազը, որը սակայն զգալիորեն թանկ է։ Ուստի Եվրոպան պետք է կենտրոնանա Հարավային գազային միջանցքի կառուցման վրա։ «Ներկայումս այն կարող է տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել Եվրոպային Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրից»,- ասվում է հոդվածում։

Բուլղարիան, օրինակ, կարողանում է իր կարիքների մեկ երրորդը բավարարել ադրբեջանական գազով։ Կա նաև Իսրայելից գազատար կառուցելու նախագիծ։ Այն կարող է ԵՄ երկրներին ապահովել 20 միլիարդ խորանարդ մետր գազով։

Եվրոպայում ռուսական գազն ամբողջությամբ փոխարինելն անհնար կլինի: «Ռուսական գազից ամբողջությամբ հրաժարվելը չափազանց հավակնոտ նախաձեռնություն է, նույնիսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում»,- ասվում է հրապարակման մեջ։ Սակայն Արևելյան Եվրոպայի երկրներում ռուսական մենաշնորհը խարխլելու հնարավորություն կա։ Եվրոպան կարող է նաև դիվերսիֆիկացնել էներգիայի իր աղբյուրները՝ միջուկային էներգիայի կիրառմամբ՝ ինչպես Ֆրանսիայում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան