Արտաքին 5 տարի առաջ - 21:35 28-05-2021

ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է փոխարինել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը

ԱՄՆ-ը Թուրքիային այլընտրանք է առաջարկել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերին: Այս մասին հայտնում է CNN TURK հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանին:

«S-400-ի ձեռքբերումը խնդիր է առաջացնում ՆԱՏՕ-ի դաշինքում: Մենք այլընտրանք ներկայացրինք, նրանք հստակ գիտեն ինչ անել: Հուսով եմ, որ մենք կարող ենք գտնել ընդհանուր ճանապարհ», - ասել է Շերմանը:

Նա չի ասել, թե ինչ այլընտրանքի մասին է խոսքը

Բացի այդ, Շերմանը խոսել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Էրդողանի բանակցությունների մասին, որոնք հնարավոր է տեղի ունենան հունիսի 14-ին:

«Նախագահը իր մտահոգություն կհայտնի մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ, հատկապես այն մասին, թե ինչ ուղի է բռնել Թուրքիան», - ավելացրել է նա:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը երեկ Անկարայում բանակցություններ է վարել Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ: Սա Բայդենի վարչակազմի պաշտոնյայի առաջին բարձր մակարդակի այցն էր Թուրքիա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան