Մամուլ 4 ամիս առաջ - 08:55 11-06-2026

Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ Հրապարակ

«Հրապարակա» թերթը գրում է․ Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի համար Լեռնանիստից բերած գառի խաշլամով սեղան բացած Սասուն Միքայելյանին ու իր քաղաքապետ որդուն հաջողվե՞ց Հրազդանում ընտրություններին իրենց ուզած թվերը ստանալ, իսկ նրանք ՔՊ-ին 70% ձայն էին խոստացել:

Մինչ ԿՀԸ-ն վերահաշվարկ է իրականացնում, փորձեցինք ԿԸՀ-ի հրապարակած տվյալներից հասկանալ, թե Հրազդանի և հարակից գյուղերի 41 ընտրատեղամասերում ինչ արդյունքներ են գրանցվել:

Այդ ընտրատեղամասերում ընտրելու իրավունք են ունեցել 54 հազար 187 ընտրող: Ըստ ԿՀԸ արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 41 ընտրատեղամասերից ստացել է՝ 15 հազար 209 ձայն, «Ուժեղ Հայաստանը»՝ 8158, «Բարգավաճ Հայաստանը»՝ 1327, «Հայաստան» դաշինքը՝ 4009: Թե ինչ փոփոխություն կլինի վերահաշվարկից հետո, դժվար է ասել:

Այն, որ Սասուն Միքայելյանը բոլոր ընտրություններում իր կայուն 13-ից 15 հազար ձայնն ունի Հրազդանում, դա փաստ է, չնայած իր դիրքին ու իր քաղաքապետ որդու ներդրած մեծ ջանքերին, այս ընտրություններում Միքայելյանները չեն կարողացել մի քիչ ավելի ձայն հավաքել: Նաև պարզ չէ, թե Կոտայքում տեր ու տնօրինություն անող այս ընտանեկան կլանը, եթե չլիներ, արդյո՞ք ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանն ինքնուրույն այդ 15 հազար ձայնը չէին ստանա Հրազդանից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում