Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:32 19-04-2024

Սասուն Միքայելյանին զանգե՞մ, իմ ընկերն է, Ավինյանը կտա ձկներս․ առևտրական

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Երևանի քաղաքապետարանը փողոցային առևտուրը կանխելու նպատակով հերթական շրջայցերն էր կատարում։

Առևտրականներից մեկը լրագրողներին բողոքեց, թե ձկները տարել են, ասում են՝ եկե՛ք, քաղաքապետարան տարեք, ամո՜թ է, ամոթ:

Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը հետաքրքրվեց, թե քանի՞ անգամ են առևտրականին զգուշացրել, որ պետք է վաճառք չիրականացնի:

Առևտրականն արձագանքեց, որ այլևս փողոցում առևտուր չի իրականացնի. «Իմ անունը Գառնիկ է, վարդենիսցի տղա եմ, երկու հատ էլ տղա ունեմ, երկիր կպահեն, կուզես՝ զանգեմ Սասուն Միքաելյանին, զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է»:

Արձագանքելով Արամ Գյուրզադյանն ասաց. «Ում ուզում ես՝ զանգի, հաստատ համոզված եղիր, որ պարոն Միքաելյանը քեզ հորդորելու է, որ պահես օրենքը, ամեն մեկս սիրենք մեր քաղաքը, երկիրը: Աշխատանք չունես, քեզ աշխատանք ենք առաջարկում, Կանաչապատման հիմնարկում արի աշխատի»:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան