Ներքին 4 ամիս առաջ - 15:00 04-06-2026

Ինչու է ՊՆ քարտեզից Երևանն անհետացել․ նախարարության պարզաբանումը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ը օրեր առաջ նկատել էր, որ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված քարտեզից Երևանն անհետացել էր։

«Երևանն անհետացել է ՊՆ քարտեզից․ անփութությո՞ւն, թե՞ վրիպակ» վերտառությամբ մեր հրապարակման մեջ հայտնել էին, որ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տարածաշրջանային քարտեզում «Երևան» անվանումը չկա․ նշված են հարևան և տարածաշրջանային պետությունների մայրաքաղաքները՝ Թբիլիսի, Բաքու, Թեհրան և այլ քաղաքներ, սակայն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը նշված չէ։

Խնդրի կապակցությամբ, Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է ՀՀ մայրաքաղաք Երևանի անվանումը բացակայում նախարարության պաշտոնական կայքում հրապարակված քարտեզից, ինչպես նաև՝ արդյոք նախատեսվո՞ւմ է շտկել այդ անճշտությունը և քարտեզի վրա վերականգնել Երևանի նշումը։

Ի պատասխան Oragir.News-ի գրավոր հարցմանը՝ ՊՆ-ից հայտնել են, որ հիշատակվածն ընդամենը հատված է Google քարտեզից, որտեղ ներկայացված է ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի իրականացրած առաքելության աշխարհագրությունը։

«ՊՆ պաշտոնական կայքէջի ներկայիս տարբերակը պատրաստվել է 2016-2017 թվականներին, և ի սկզբանե այդ բաժինն ունեցել է նույն տեսքը: Գաղտնիք չէ, որ հատկապես այդ տարիներին կիրառվող Google քարտեզում, մայրաքաղաքների անվանումները միայն շատ մոտեցնելիս էին հայտնվում: Ըստ այդմ՝ ՀՀ մայրաքաղաք Երևանի անվանումը հեռացնելու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է գերատեսչության պաշտոնական պատասխանում:

Պաշտպանական գերատեսչությունից մեզ նաև տեղեկացրել են, որ ներկայումս մշակվում է ՊՆ պաշտոնական կայքէջի նոր տարբերակը, որտեղ թարմացվելու են բոլոր բաժինները։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով