Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 23:28 09-09-2022

Ֆրանկֆուրտի թանգարանը Ուրարտուի քարտեզից հեռացրել է Ադրբեջան գրությունը

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) վարչության նախագահ Ջոնաթան (Հովնաթան) Շպանգենբերգն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Ֆրանկֆուրտի հնագիտական թանգարանում Ուրարտուն որպես Ադրբեջան ներկայացնելու հարցին, արձանագրել է, որ գերմանահայ համայնքը վերլուծել է փաստերը եւ դիմել է թանգարանին:

Արդեն ստացվել է թանգարանի վարիչ տնօրեն դոկտոր Վոլֆգանգ Դեյվիդի պատասխան կարծիքը.

«Մենք շատ ցավում ենք, որ ձեզ նյարդայնացրել է ցուցանմուշների ցուցադրումը եւ դրանց պիտակավորումը մեր ցուցափեղկերից մեկում: «Ուրարտուի կայսրությունը մի քանի նահանգային տարածքներ է գրավելլ, ինչպես դուք եք գրում: Մեր ցուցահանդեսի կտորները, սակայն, վերաբերում են ներկայիս Իրանի նահանգի Ուրմիա լճի շրջակայքում գտնված վայրերին: Հետեւաբար, ցուցափեղկի պիտակավորումը հանգեցրել է որոշ թյուրիմացությունների:

Մեր աշխատանքային ցուցահանդեսը (… ) 1980-ականների վերջից սկսած ժամանակաշրջանին է ստեղծվել: Ցավոք, այն ժամանակվանից չի նորացվել: Բայց ենթադրվում է, որ մոտ ապագայում կնորացվի եւ այս համատեքստում մենք անպայման փոփոխություններ կանենք, սա նաեւ կազդի քարտեզի վրա:

Խնդրում եմ հասկացեք, որ ժամանակ է պահանջվում թանգարանի բոլոր տարածքների համար ընդհանուր կոնցեպտ մշակելու համար: Այս ընթացքում հանել ենք ցուցափեղկի վրայի «Ադրբեջան» ձեւակերպումը, որը կոնկրետ այս դեպքում անդրադարձել է Իրանի հյուսիսարեւմտյան գավառի ցուցանմուշների ծագմանը։ Մի անգամ եւս կստուգենք տեքստերը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով