Արտաքին 4 տարի առաջ - 13:40 13-10-2022

Ռուսաստանը չի կարող ուժով փոխել սահմանները և քարտեզից ջնջել ինքնիշխան պետությունը. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քվեարկության արդյունքները, որոնք դատապարտում են ուկրաինական տարածքները բռնակցելու Մոսկվայի փորձը: Բայդենը հայտարարել է, որ «Ռուսաստանը չի կարող ինքնիշխան պետությունը ջնջել քարտեզից», գրում է golosameriki.com-ը։

«Այսօր համաշխարհային հանրության ճնշող մեծամասնությունը՝ երկրները յուրաքանչյուր տարածաշրջանից, մեծ թե փոքր, որոնք ներկայացնում են գաղափարախոսությունների և պետական կառույցների լայն շրջանակ, քվեարկեցին ի պաշտպանություն ՄԱԿ-ի կանոնադրության և դատապարտեցին Ուկրաինայի տարածքը ուժով բռնակցելու Ռուսաստանի անօրինական փորձը»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Բայդենի խոսքով՝ այս հակամարտությունում խաղադրույքները պարզ են բոլորի համար, և աշխարհն ի պատասխան Ռուսաստանին հստակ ուղերձ է հղել առ այն, որ նա չի կարող քարտեզից ջնջել ինքնիշխան պետությունը։

«Ռուսաստանը չի կարող ուժով փոխել սահմանները, Ռուսաստանը չի կարող գրավել այլ երկրի տարածքը, Ուկրաինան ունի նույն իրավունքները, ինչ ցանկացած այլ ինքնիշխան երկիր։ Նա պետք է կարողանա ընտրել իր ապագան, և իր ժողովուրդը պետք է կարողանա խաղաղ ապրել իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան