Ներքին Միտք 4 ամիս առաջ - 15:19 31-05-2026

Տարեցների բուժօգնությունը Փաշինյանը իր գրպանից չէ, որ վճարում է. դրա համար վճարում ենք մենք բոլորս

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Ի դեպ, տգիտության մեկ այլ դրսեւորում էլ այն է, երբ որեւէ մեկն ասում է, թե Նիկոլ Փաշինյանը «անվճար» է դարձրել տարեցների բուժօգնությունը:

Հարգելի հայրենակիցներ, տարեցների բուժօգնությունը Նիկոլ Փաշինյանը իր գրպանից չէ, որ վճարում է: Այդ բուժօգնության համար վճարում են այդ տարեցների զավակները, թոռները, դուստրերը, հարազատները, վճարում ենք մենք բոլորս: Նիկոլ Փաշինյանը լավություն չի արել այդ տարեցներին, այլ մեր բոլորի հաշվին արել է նախընտրական քայլ:

Մենք իհարկե սիրով ենք ապահովում մեր տարեցների անվճար բուժօգնությունը, բայց որեւէ մեկը թող չփորձի մեզ իսկ վաճառել այդ ամենը՝ կառավարող ուժի անունից:

Հարց կառաջանա, թե ինչու՞ նախկինում դա չէի անում: Այո, շատ վատ է, որ չէին անում, որ չէին մտածում առողջապահական ռեֆորմ իրականացնելու, ապահովագրական համակարգ ներդնելու մասին: Բայց, դա նախկինում չանողների խնդիրն է, ոչ թե ներկայումս անողների առավելությունը: Առավել եւս, որ ներկայիս համակկարգը մեղմ ասած դեռ ի ցույց դնելու է իր խնդիրները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող