Արտաքին 3 տարի առաջ - 19:30 14-02-2023

Մենք բոլորս մի կողմ ենք դրել մեր էթնիկ պատկանելությունն ու կրոնները և որոշել ենք ցույց տալ համերաշխության ամենաբարձր մակարդակը․ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո երկրին աջակցություն ցուցաբերած բոլոր երկրներին։ Այս մասին թուրք դիվանագետը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնայան էջում։

Սերդար Քըլըչը իր գրառման մեջ շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին։

«Առանձին-առանձին մենք մի կաթիլ ենք։ Միասին մենք օվկիանոս ենք։ Սա այն օրն է, երբ մենք բոլորս մի կողմ ենք դրել մեր էթնիկ պատկանելությունն ու կրոնները և որոշել ենք շարունակել ցույց տալ մարդկության և համերաշխության ամենաբարձր մակարդակը մարդկանց միջև՝ որպես մեկ Աստծո զավակներ: Աստված օրհնի ձեզ բոլորիդ»,- գրել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ հրապարակել է Թուրքիային աջակցություն ցուցաբերած երկրների գրաֆիկական պատկերը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Քըլըչը շնորհակալություն էր հայտնել Հայաստանի կողմից Թուրքիային ուղարկված օգնության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող