Ներքին 3 տարի առաջ - 17:59 06-11-2022

Նիկոլի պատճառով ենք պարտվել, բայց պարտվել ենք նաեւ մենք ու բոլորս․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեսբուքյան էջում գրել է․

«Կիրակնօրյա խոհեր…
Մի առիթով ասել եմ՝ ամենավատ բանը ոչ թե դավաճանությունն է,այլ՝ ինքնախաբեությունը։
Մենք դեռ ապրում ենք ցանկություններով ու չենք ցանկանում տեսնել նոր իրողությունը։
Իրար հերթ չտալով՝ կոչեր ենք անում ու կենացներ ասում։
Իսկ աշխարհը փոխվել է, տարածաշրջանը՝ եւս։
Մեր կարգավիճակն է փոխվել։
Եթե 30 տարի մենք հաղթած էինք, ապա այսօր՝ պարտված ենք, այո՝ պարտված ենք։
Բոլորս ենք պարտված։

Հերիք է ասենք՝ Նիկոլն է պարտվել,մենք՝ ոչ։
Նիկոլի պատճառով ենք պարտվել, բայց պարտվել ենք նաեւ մենք ու բոլորս։
Շուշին,Հադրութը,Դադիվանքը, Արցախի մեծ մասը,ՀՀ տարածքի 130 քառ. կմ թշնամին գրավել է, իսկ մենք անիրատեսական բաներից ենք խոսում։
Մեկ-մեկ միտինգ անելով, այն էլ առանց այլընտրանք առաջարկելու ոչնչի չենք հասնի։
Պետք է հասկանալ ու տեսնել իրականությունը, ունենալ իրավիճակի առարկայական գնահատական ու չափավոր իրատեսական լուծումներ։
Աշխարհը բաժանվում է ՆԱՏՕ-ի ու Ռուսաստան-Իրան-Չինաստան բեւեռների միջեւ։
Մենք մեզ որտե՞ղ ենք տեսնում։
Հայամետ կամ հայաստանակենտրոն եզրույթները հայրենասիրական ու հաճելի են,բայց դրանից իրողությունը չի փոխվում։

ՆԱՏՕ՞, թե՞՝ Ռուսաստան…սա է գլխավոր հարցը։
Մնացածն ածանցյալ են սրանից։
Պետք է կոնկրետ այլընտրանք առաջարկվի։
«Նիկոլ, հեռացիր» գոռալով խնդիր չի լուծվելու։
Մարդիկ գիտեն, որ Նիկոլը վատ է կառավարում, բայց ի՞նչ ենք առաջարկում մենք՝ ընդդիմադիրներս։

Ո՞վ կամ ովքե՞ր են պատրաստ փոխելու նիկոլիստներին,ինչպե՞ս,ի՞նչ քայլեր պետք է արվի անվտանգության ու արտաքին քաղաքական ոլորտներում։
Իմ կարծիքը հստակ է՝ ՀՀ-ն պետք է սերտացնի ու մեծացնի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում։
Բայց պետք է գիտակցել, որ դաշնակից լինել միայն իրավունք ու պահանջատիրություն չի նշանակում, այլ՝ պարտականություններ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող