Օրակարգ 4 ամիս առաջ - 21:00 29-05-2026

Օրակարգ․ Այս մարդիկ նոր «Մարտի 1» են սարքելու․ Ալեն Ղևոնդյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Ալեն Ղևոնդյանի հետ զրուցել ենք Հանրապետության հրապարակում նախօրեին տեղի ունեցած զորահանդեսի և դրա քարոզչական բաղադրիչի, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան կատարած կարճատև այցի և դրա շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների, հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նշանակության, նախընտրական քարոզարշավի բովադակության և քաղաքական ուժերի դասավորվածության, իշխանափոխության հավանականության, ընդդիմադիր ուժերի հնարավորությունների, հայ ռուսական հարաբերություններում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ալեն Ղևոնդյանը զգուշացնում է՝ այս մարդիկ նոր «Մարտի 1» են սարքելու։

«Վերջում՝ հայտարարության տեսքով (կոնսենսուս մինուս 1-ը), ու խնդիրը ու հայտարարությունը պետք է լինի այնպիսին, որ մեր խնդիրը այն չէ, թե մեզնից ով ավելի շատ քվե կստանա, խնդիրը մեր այն է, որ պետք է ազատվել ամեն գնով այս գործող մարդուց։ Մարդը բառացիորեն սպառնում է քաղաքական ընտրապայքարի ներկայացուցիչներին՝ ֆիզիկական գոյությամբ։

Հասկանում եք, ասենք Ծառուկյանի հետ իր խոսույթը, չգիտեմ Քոչարյանի հետ իր խոսույթը, Սամվել Կարապետյանի հետ իր խոսույթը, հասկացեք մի բան՝ այս մարդիկ մինչև վերջ են գնալու, նոր «Մարտի 1» են սարքելու, եթե հասկացան, որ ընդդիմության վիճակը ավելի լավ է՝ իրենք ամեն ինչ անելու են։ Դուք ուղղակի չեք պատկերացնում՝ թուրքական հատուկ ծառայությունները շատ վաղուց Հայաստանում աշխատում են՝ ամենաբարձր մակարդակով, բրիտանականի մասին ընդհանրապես չասեմ, որովհետև սերտաճած է պետական կառավարման համակարգին, մասնավորապես՝ Արտաքին հետախուզական ծառայությանը և ոչ միայն»,- ասաց նա՝ շեշտելով, որ Հայաստանը գտնվում է արտաքին կառավարման ներքո։

Քաղաքագետի համոզմամբ՝ զուտ ընտրությամբ Հայաստանում իշխանություն չի փոխվելու։

Մանրամասները՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող