Օրակարգ 3 ամիս առաջ - 21:00 08-07-2026

Օրակարգ․ Էս չե՞ս, արա՛․ թքածդ լիզեցիր, կզեցիր․ Փաշինյանը Ծառուկյանին բաց չի թողնի․ Հայկ Նահապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է։

Հարցազրույցի շրջանակում Հայկ Նահապետյանի հետ զրուցել ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից և նրա շուրջ ծավալվող զարգացումներից, Ռուսաստանի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու՝ Նիկոլ Փաշինյանի փորձերից, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների, ընդդիմության բաց թողած հնարավորության, նոր Սահմանադրության ընդունման անհնարինության և պատերազմի հավանականության, Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հայկ Նահապետյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին ազատ չի արձակելու։

«Ես կարծում եմ, որ էդ գնացքն արդեն անցել է։ Գիտեք, էդ պայմանավորվածությունը, եթե, այնուամենայնիվ, բանակցությունների ժամանակ ուղղակի կամ ենթատեքստով նման խոսակցություն եղել է, ապա Ծառուկյանը պիտի ազատության մեջ լիներ։ Հիմա, եթե Գագիկ Ծառուկյանն անազատության մեջ է, չե՞ք կարծում, որ Փաշինյանը բավականին լուրջ վարկանիշային հարված կստանա, եթե, օրինակ, հիմա նրան բաց թողնի։ Օրինակ, տեսականորեն, էն, ինչ Դուք ասում եք, ընդունենք՝ ինչ-որ գալիս են էդ թեմայով ընդհանուր հայտարարի Ռուսաստանի հետ։ Բայց ինքը, նույնիսկ եթե գան էլ, բաց չի թողնի, որովհետև սա իր հեղինակությանն ու վարկանիշին կոնկրետ հարված է։ Ասում են՝ «Էս չե՞ս արա՛։ Օրինակ, կարան ասեն, չէ՞, ժողովուրդն իրավունք ունի. թքածդ դիզեցիր, կզեցիր, և էդպես շարունակ»։ Դրա համար ինքը բաց չի թողնում»,- ասաց նա։

Հայկ Նահապետյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին սահմանադրական մեծամասնություն պետք չէր։ Ըստ նրա՝ Փաշինյանը խաղում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ փորձելով ժամանակ շահել։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող