Օրակարգ․ Ադրբեջանը Հայաստանից GPS-ով նոր տարածքներ է վերցնելու․ Հայկ Նահապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Հայկ Նահապետյանի հետ զրուցել ենք տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հունվարի 17-ին ստորագրված համաձայնագրի, դրա հնարավորի հետևանքների՝ այդ թվում Հայաստանի վրա, ադրբեջանական ագրեսիայի վտանգի, հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի նոր փուլի, այսպես կոչված անկալվները հանձնելու օրակարգի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հայկ Նահապետյանը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը Հայաստանից GPS-ով նոր տարածքներ է վերցնելու։ «Կարծում եմ՝ էստեղ թելադրողը Ադրբեջանն է, և դա գաղտնիք չէ, որևիցե մեկի համար։ Հիմա Ադրբեջանին ի՞նչ է պետք․ էտ դելիմիտացիայի անվան տակ ինքը տարածքներ է վերցնելու։ Օրինակ՝ ասելու է՝ GPS-ով սա մերն է, GPS-ը մասնավոր է, գիտեք չէ՞, գումարը տալիս է, նա էլ ասում է՝ Ադրբեջանի տարածք է՝ ստելով իհարկե»,- ասաց ռազմական փորձագետը՝ շեշտելով, որ Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու խնդիր չունի։

Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանին առաջինը իր տերերն են պատժելու։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող