Ներքին 4 տարի առաջ - 13:16 25-01-2022

Միայն ռուսական գործոնն էր, որ թույլ չտվեց Արցախի բնաջնջումը․ Ալեն Ղևոնդյան

Oragir.news-ի հետ քազաքագետ Ալեն Ղևոնդյանը զրուցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի, դրա հետևանքով սպասվող ներքաղաքակական գործընթացների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման, Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ների տարածած հաղորդագրությամբ կողմերի միջև բանակցություններն առանց նախապայմանների շարունակելու, «Զանգեզուրի միջանցքի» ու խաղաղության պայմանագրի ստորագրման գաղափարից Ադրբեջանի հնարավոր հրաժարման և խորհրդարանական ընդդիմության քաղաքական օրակարգի մասին։

Քաղաքագետն իր խոսքում անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին, նշելով նախագահի հրաժարականի տեքստում եղած համազգային ճգնաժամի մասին, ինչպես նաև այն փաստին, որ նախագահը չունի անհաժեշտ գործիքներ՝ ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։ Քանի որ Սահամանադրությամբ նախագահի պաշտոնն այժմ ժամանակավոր կզբաղեցնի ԱԺ նախագահը, ապա ըստ քաղաքագետի, երկրի նեքաղաքական իրավիճակը կարող է հանգեցնել լուջ փոփոխությունների։

Ղևանդյանն անդրադառնալով տարածաշրջանում ՀՀ-ի նշանակությանը՝ մեկնաբանեց, թե օրինակ պաշտոնական Ադրբեջանում ի՞նչ դիրքորոշում ունեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ և առհասարակ ինչպե՞ս են արձագանքել Ռուբինյան-Քըլըչ առաջին հանդիպմանը։

Խոսեց նաև վերջին շրջանում ուշագրավ այն փաստի վերաբերյալ, որ թուրքական կողմը նշում է, որ գործընթացներ կան, որոնց մանրամասները համաձայնեցնում են Ադրբեջանի հետ, վերջինս էլ, հստակ նախապայմաններ է առաջադրում, իսկ Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ների տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը համաձայնել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների՝ խոսելով այն մասին՝ արդյոք Թուրքիան իրոք պատրա՞ստ է առանց նախապայմանների շարունակելու բանակցությունների հետագա ընթացքը, թե՞ հետագայում կառաջադրի իր նախապայմանները, ինչպես նաև անդրադարձավ «Զանգեզուրի միջանցքի» ու խաղաղության պայմանագրի ստորագրման գաղափարին։

Ղևոնդյանն անդրադարձավ այն մտքին, թե ինչպես են խորհրդարանական ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները առանց քաղաքական օրակարգի փորձում ոչ արդյունավետ աշխատել ու իրար վրա աթոռ շպրտել, ինչպես ասում է նա։ Վերջում, անդրադառնալով ներքաղաքական հիմանխնդիրներին և վերհիշելով պատերազմն, ասաց, որ իսկապես ռուսական կողմի գործոնն էր, որ թույլ չտվեց Արցախի բնաջնջումը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի