Ներքին 5 ամիս առաջ - 16:17 14-05-2026

Սուպեր Սաքոն Երևանում վիրահատվել է. ինչ խնդիր ուներ ռեփերը և ինչպես է նա զգում հիմա

Ամերիկաբնակ հայտնի ռեփեր Սուպեր Սաքոն ով այս շրջանում գտնվում է հայրենիքում, վիրահատական միջամտության է ենթարկվել Երևանում։

Չնայած երկրպագուների շրջանում որոշակի անհանգստություն կար, պարզվում է, որ միջամտությունը եղել է պլանավորված և ուղղված է եղել արտիստին երկար տարիներ տանջող խնդիրների լուծմանը։

Վիրահատությունն իրականացրած բժիշկն իր սոցիալական էջերում մանրամասներ է հայտնել միջամտության ընթացքի և պատճառների մասին. «Վերջին օրերին վիրահատական միջամտություն եմ իրականացրել մեր սիրելի ռեփ արտիստ Սուպեր Սաքոյի մոտ՝ երկար տարիներ նրան անհանգստացնող լեղապարկի, կերակրափողի և այրոցի խնդիրների կապակցությամբ։ Ամեն ինչ անցել է բարեհաջող»։

Ըստ բուժանձնակազմի՝ ռեփերն արդեն ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից։

Բժիշկը նշել է, որ Սաքոն արդեն վերադարձել է իր բնականոն, լիարժեք կյանքին և իրեն հիանալի է զգում։

Սուպեր Սաքոն, ով վերջին շրջանում Հայաստանում ակտիվորեն մասնակցում է տարբեր նախագծերի և միջոցառումների, այժմ կարող է շարունակել իր ստեղծագործական գործունեությունն առանց առողջական խնդիրների հարուցած անհանգստության։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան