Ավելին 3 տարի առաջ - 14:47 27-11-2022

Ազատ մարդ. Սուպեր Սաքոն և սիրելին բաժանվել են

Երգիչ Սուպեր Սաքոն և նշանածը՝ Գոհարը, բաժանվել են։ Նրանք ինստագրամից արդեն մի քանի օր է՝ հեռացրել են համատեղ լուսանկարները, չնայած դեռ հետևում են միմյանց։ Թե որն է բաժանման պատճառը, երկու կողմն էլ լռում է։

Ժամեր առաջ էլ՝ ինստագրամյան հարցուպատասխանի ժամանակ, սթորի բաժնում հետևորդներից մեկը Գոհարին հարցրել է, թե բաժանվել են արդյոք, Գոհարը գրել է՝ այո։

Սուպեր Սաքոն վերնաշապիկ էր հագել, որի վրա գրված էր «Ազատ մարդ»՝ հավանաբար այդպես մեսիջ ուղարկելով բոլորին։

Սուպեր Սաքոն առաջին ամուսնությունից ունի երկու երեխա՝ դուստր և որդի, բաժանվել է տարիներ առաջ, նույն կարգավիճակում է նաև Գոհարը, ով նույնպես ունի ութամյա որդի, որն աուտիզմ ունի։

Հիշեցնենք, որ զույգը նշանադրվել էր երկու ամիս առաջ ԱՄՆ-ում։






Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան