Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:33 19-05-2023

Ես էլ լինեի ծնողների տեղը՝ երևի նման քայլի դիմեի․ Սուպեր Սաքոն՝ Փաշինյան Աշոտին «առևանգելու» մասին

«Վարդապետ Կոմիտասն ուղղել է մեր նոտաները եւ ստացել այն լավ երաժշտությունը, որը մենք ունենք այսօր»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ամերիկահայ ռեփեր Սուպեր Սաքոն՝ մեկնաբանելով Հանրային հեռուստաընկերությունում արած իր այն սկանդալային հայտարարությունը, թե մուղամն ի սկզբանե մերն է եղել, եւ Կոմիտասն է դա մաքրել է երաժշտությունից;

Զոհված զինծառայողների ծնողները 1 տարուց ավելի է պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ուստի Սուպեր Սաքոյին հարցինք, դուք կմիանա՞ք այդ պայքարին, կպահանջե՞ք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Ոչ, ես ոչ մեկի հրաժարականը չեմ պահանջի, ես պոլիտիկայից շատ հեռու եմ, չգիտեմ՝ որն է ճիշտ, որը՝ սխալ»,- պատասխանեց ամերիկահայ ռեփերը։

Սուպեր Սաքոն, խոսելով դատարանի դիմաց տեղի ունեցող ակցիայից, ասաց. «Ես էլ լինեի ծնողների տեղը՝ երևի նման քայլի դիմեի»։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո Սուպեր Սաքոն մնացել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի առջեւ՝ ի աջակցություն 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Մարտիրոսյանի, որի կալանավորման միջնորդությունն է այժմ քննում դատարանը։

«Ես էլ եմ հայի զավակ, եկել եմ լինելու հայ զինվորի մոր կողքին, ոչ մի քաղաքական նկատառում չկա»,- ասաց երգիչը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով