Արտաքին 6 ամիս առաջ - 17:22 09-04-2026

Իրանը զգուշացրել է, որ ձեռքը ձգանի վրա է պահում

Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների վերսկսումը հրադադարի մասին համաձայնագրի կոպիտ խախտում է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Սա խաբեության և համաձայնագրերին հավատարիմ չմնալու վտանգավոր նշան է։ Այդ գործողությունները շարունակելու դեպքում բանակցություններ կդառնան անիմաստ։ Մենք նախկինի պես ձեռքը պահում ենք ձգանին։ Իրանը երբեք մենակ չի թողնի իր լիբանանցի քույրերին ու եղբայրներին», - նշել է նա։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆն իր հերթին գրել է, որ Լիբանանը և Իրանի դաշնակից ուժերը ներառված են հրադադարի համաձայնագրի շրջանակում։

«Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հաստատել է դա, և այդ դիրքորոշումը քննարկման ենթակա չէ։

Հրադադարի խախտումները կհանգեցնեն կոնկրետ հետևանքների և ԽԻՍՏ պատասխանի։ Անհապաղ դադարեցրե՛ք կրակը»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան