Արտաքին 1 տարի առաջ - 14:35 06-01-2025

Իրանը զգուշացրել է Իսրայելին՝ հնարավոր լայնածավալ պատերազմի մասին

Իսրայելը կարող է լայնածավալ պատերազմ հրահրել, եթե Թեհրանի վրա ևս մեկ ռազմական հարձակում ձեռնարկի։ Այս մասին չինական CCTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին, ընդգծելով իր երկրի հանձնառությունը դիվանագիտական ​​ջանքերին և Իսրայելի ցանկացած ագրեսիային պատասխանելու լիակատար պատրաստակամությունը։

«Հուսով եմ, որ Իսրայելը զերծ կմնա անխոհեմ գործողություններից, քանի որ դա կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի»,- ասել է Իրանի դիվանագիտության ղեկավարը։

«Մենք հավատում ենք, որ բանականությունը, ի վերջո, կհաղթի և կկանխի ակնպիսի գործողությունները, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ»,- հավելել է նա՝ ընդգծելով տարածաշրջանային և միջազգային դաշնակիցների, այդ թվում՝ Չինաստանի հետ աշխատելու Իրանի հանձնառությունը՝ լարվածությունը թուլացնելու և խաղաղ կարգավորման հասնելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի