Արտաքին 3 տարի առաջ - 19:30 27-02-2023

Սաակաշվիլին զգուշացրել է ռուսական հնարավոր հեղաշրջման մասին և աջակցություն հայտնել երկրի գործող նախագահին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով ներկայումս գտնվում է կալանքի տակ, նախազգուշացրել է երկրում սպասվող ռուսական հեղաշրջմանը և աջակցություն հայտնել գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վերջին հայտարարություններին։ Ինչպես փոխանցում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը, այս մասին Սաակաշվիլին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Սաակաշվիլին հայտնել է, որ պաշտպանում է հանուն ազատության պայքարելու Զուրաբիշվիլիի կոչը։ «Ես պաշտպանում եմ նախագահ Զուրաբիշվիլիի վերջին օրերին արված հայտարարությունները և ազատության համար պայքարելու նրա կոչը։ Իմ կարծիքով, բոլոր քաղաքական խմբերը պետք է միավորվեն ընդդեմ ռուսական հեղաշրջման, ինչպես նաև պարբերական խորհրդակցություններ անցկացնեն նախագահի հետ»,- գրել է Վրաստանի նախկին նախագահը։

Վերջինիս համոզմամբ՝ Ուկրաինայում և Մոլդովայում ձախողվելուց հետո, ներկայումս Մոսկվան պատրաստվում է մոտ ապագայում բացահայտորեն ստանձնել Թբիլիսիի իշխանությունը, որի համար նա կհամաձայնվի իր ահաբեկված վստահված անձանց բոլոր պայմաններին։ «Սալոմեն պետք է օգտագործի իր դիրքը և ամբողջ աշխարհին հասկացնի, որ Վրաստանի լիակատար մեկուսացման պայմաններում պատրաստվում է նրա լիակատար նվաճումն ու օկուպացումը»,- նշում է նա։

Սաակաշվիլին միևնույն ժամանակ ընդգծում է՝ այժմ նախկին դժգոհությունները հիշելու ժամանակը չէ։ Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ մեծ պատերազմում կռվելու համար։

«Նախագահն ասում է, որ առանց ազատության իրական խաղաղություն չկա, և մենք ստրկացված ենք պատերազմի վախի մեջ։ Ուստի դիմադրությունը յուրաքանչյուր իսկական վրացու պարտքն է՝ սկսած ներկա և նախկին նախագահներից։ Մենք մարդ չունենք, որ կորցնենք այս պայքարում»,- եզրափակել է Վրաստանի նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան