Ավելին 4 տարի առաջ - 22:24 17-11-2021

Ուրոլոգը զգուշացրել է կորոնավիրուսի ազդեցության մասին լիբիդոյի և պոտենցիայի վրա

Կորոնավիրուսը ազդում է լիբիդոյի, պոտենցիայի և երեխաներ ունենալու ունակության վրա։ Այս մասին խոսել է ՌԴ երիտասարդ ուրոլոգների միության անդամ, բժիշկ ուրոլոգ Իսկանդեր Աբդուլլինը։

«Կորոնավիրուսը ազդում է տեստոստերոնի արտադրության վրա, նվազեցնում է լիբիդոն։ Այն նաև վնասում է արյան մակարդման համակարգը և կարող է ազդել նաև անոթային գործոնի վրա»,- ասել է բժիշկը։

Ուրոկոգը նշել է, որ կան արտասահմանյան ուսումնասիրություններ, որոնք հաստատում են, որ կորոնավիրուսի պատճառով պոտենցիան նվազում է և կարող են նաև վերարտադրողական բնույթի խնդիրներ առաջանալ։

Նրա հետ համաձայնել է ուրոլոգ-անդրոլոգ, ուռուցքաբան Վլադիմիր Ստեպանովը։ Նա նշել է, որ նման կապ գործնականում նկատվել է վերջին երկու տարվա ընթացքում։ Վիրուսը կարող է նաև հանգեցնել քրոնիկական գործընթացի սրման։ Նաև, նրա կարծիքով, պոտենցիայի վրա վիրուսի բացասական ազդեցությունը շրջելի է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի