Մամուլ 6 ամիս առաջ - 08:13 07-04-2026

ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկ իր հայտարարություններով խաթարել է ողջ ՔՊ խմբակցության ու վերնախավի անդորրը։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի, այնուհետև ճեպազրույցի ժամանակ Հայկ Սարգսյանի հայտարարությունները սկսել են անհանգստացնել ՔՊ վերնախավին։

Բանն այն է, որ Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին, այնուհետև Սուրեն Պապիկյանին՝ բանակում առկա խնդիրների մասին բարձրաձայնելով։

Նրա հայտարարությունները, ըստ աղբյուրների, դուրս են եկել ներխմբակցական ընդունված սահմաններից և դարձել են քննարկման առարկա իշխանության տարբեր մակարդակներում։

Հայկ Սարգսյանն անուղղակի մեղադրեց նաև Ալեն Սիմոնյանին իր նախագծերի տապալման համար՝ հայտարարելով, թե ասում են՝ «վարչապետ եք բերում վրեքներս»։
Այսինքն՝ վարչապետը Հայկ Սարգսյանին սատարում է, բայց Ալեն Սիմոնյանին չի պատժում։

Այս թեմայով խմբակցությունը բաժանվել է մի քանի խմբերի. մի խումբը նրանք են, ովքեր ներքին քննարկումներում պաշտպանում են Սարգսյանին, մի հատվածի կարծիքով՝ չպետք էր այս նախընտրական փուլում Հայկ Սարգսյանը նման սկանդալային հայտարարություններով հանդես գար, մի մասն էլ համարում է, որ պետք է Քոչարյանն ու Սիմոնյանը պատժվեն ներկուսակցական ինտրիգների համար։

Ի դեպ, Հայկ Սարգսյանը իր ելույթներում բաց տեքստով հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն իր «թիկունքին» է, ու իր ոտքի տակը ակնհայտորեն փորում են Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով