Մամուլ 4 տարի առաջ - 08:24 28-06-2022

Ներկուսակցական կոռուպցիա. ՔՊ-ականները պայքարում են վարչության անդամ դառնալու համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Քաղաքական իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները լրջագույնս են պատրաստվում կուսակցության՝ հոկտեմբեր ամսին կայանալիք համագումարին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցության անդամ պատգամավորները վերջին շրջանում մարզային հանդիպումների են մեկնում, հանդիպում կուսակցության տարածքային ներկայացուցիչների հետ ու փորձում սիրաշահել նրանց:
Սիրաշահելու նպատակն այն է, որ կուսակցության տարածքային խորհրդի անդամներն ու նախագահները, որ համագումարի ժամանակ որպես պատվիրակ են ներկայանալու, ՔՊ-ի վարչության կազմ ընտրելու ժամանակ հենց իրենց ընտրեն:
Վերջերս, օրինակ, պատգամավոր Արսեն Թորոսյանը, որ, ըստ մեր լուրերի, խստագույնս է շահագրգռված հայտնվելու ՔՊ վարչության կազմում, Վեդիում է հանդիպում ունեցել: ՔՊ-ական մեկ այլ՝ լոռեցի պատգամավոր Արփի Դավոյանը կամ ուջանցի Գեւորգ Պապոյանը վերջերս հանդիպել են կուսակցության Մարտունու տարածքային ակտիվի հետ՝ կազմակերպելու այնտեղի խորհրդի ընտրությունները:
«Այժմ ամեն մեկը փորձում է ծանոթներ ու մտերիմներ գտնել, որպեսզի հոկտեմբերին կայանալիք համագումարի ընթացքում ամրագրի իր ցանկալի տեղը ՔՊ վարչության կազմում: Դրա համար պատգամավորները ջանք ու եռանդ չեն խնայում, սիրաշահում են, «ծանոթ են մեջ գցում», աշխատանքի տեղավորելու, օգնելու տարբեր խոստումներ են տալիս եւ այլն»,- ասաց մեր ՔՊ-ամերձ զրուցակիցը: Ի՞նչ է ստացվում. «կոռուպցիան արմատախիլ» անելու մասին խոստում տված Նիկոլ Փաշինյանի հիմնադրած կուսակցության ներսում այժմ ներկուսակցական կոռուպցիա է տիրում:
Ամբողջությամբ հոդվածը`օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով