Ներքին 6 ամիս առաջ - 11:27 02-04-2026

Պարտվելու պատճառը հերոսների ներուժը գրագետ ու նպատակային կառավարելու անընդունակության մեջ էր. Սենոր Հասրաթյան

Ուղիղ 10 տարի առաջ այս օրն Արցախում նորից պատերազմ էր, որը մեր ժողովրդի հիշողության մեջ ամրագրվեց որպես Ապրիլյան քառօրյա առճակատում:

Այս մասին գրել է Արցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը։

Նրա խոսքով՝ 2016-ին մենք հակառակորդին պարտադրեցինք հերթական զինադադար՝ շնորհիվ Ռոբերտ Աբաջյանների։

«2020-ի 44-օրյա պատերազմում էլ մենք ունեինք հերոս զավակներ՝ հանձին Տարոն Անդրեասյանների, բայց... պարտվեցինք...

Պարտվեցինք, որովհետև մեր երեկվա և այսօրվա հաջողության ու անհաջողության պատճառը ոչ թե հերոս զինվոր ունենալու կամ չունենալու, այլ, նախևառաջ, այդ հերոսների ներուժը գրագետ ու նպատակային կառավարելու անընդունակության մեջ էր...

Ռոբերտների ու Տարոնների պակաս հայ ժողովուրդը երբեք չի զգացել և չի զգալու, մեր խնդիրը Ռոբերտներին ու Տարոններին արժանավայել առաջնորդներ ունենալն է»,- նշել է Հասրաթյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի