Խոսք 5 տարի առաջ - 17:31 27-06-2021

Խաղաղություն չեն մուրում, խաղաղություն պարտադրում են․Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խաղաղություն չեն մուրում, խաղաղություն պարտադրում են: Երեկ մենք էինք այդպես մտածում ու գործում, այսօր՝ մեր թշնամին: Ճչացե՛ք, գոռացե՛ք իշխանությունը նորից զավթած այս անճարակ «խաղաղապաշտների» ականջին, եթե պետք է, հրելով զարթնեցրեք նրանց գիտակցությունը: Այդ ազգադավ պոպուլիստին էլ հերթական անգամ հիշեցրեք, որ իր կողմից ժամանակին բնութագրված «կիրթ» Ալիևը նոր տեխնոլոգիաներով սեփական բանակը սպառազինելու մասին է հայտարարում և Հայաստանին սպառնում այլևս չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը...

Հայե՜ր, մի եղեք այդքան անտարբեր ձեզնից մի քիչ հեռու ապրող հայի ճակատագրի հանդեպ, քանզի շատ հավանական է, որ ժամանակ հետո նրա ճակատագիրը դառնա նաև ձեր ճակատագիրը: Սրանք լոկ խոսքեր չեն, այլ մեր պատմությամբ հաստատագրված իրողություններ: Իսկ պատմությունը կրկնվելու հատկություն ունի...»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»