Ներքին 3 տարի առաջ - 23:51 05-01-2023

Լինում են սխալներ, որոնք ներման ենթակա չեն․ այսօր մենք պատժվում ենք հենց այդ սխալների համար․ Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարդը սխալական է: Ամեն ոք, ով գործում է, հնարավոր է սխալվի և դա օրինաչափ է:

Սակայն անօրինաչափ է, երբ նա սխալվելով, ոչ միայն չի փորձում կատարած սխալն ուղղել, այլև գիտակցված համառությամբ շարունակում է այն կրկնել…

Գուցե անհատի պարագայում սա ինչ-որ կերպ կարելի է հասկանալ, բայց երբ այդ «համառությամբ» տառապում է մի ողջ ժողովուրդ կամ ժողովրդի մի զգալի հատված, ապա դա արդեն ոչ միայն անհասկանալի, այլև անբանական է և… կործանարար…

Հազարամյակների ընթացքում թույլ տրված մեր նախկին սխալների մասին չէ, որ կուզեի հիշեցնել, այլ այն ճակատագրական սխալի, որն ազգովի կատարեցինք 2018-ի ապրիլին և, ապա կուրորեն կրկնեցինք 2021-ի հունիսին ու այսօր էլ գիտակցված համառությամբ շարունակում ենք մնալ նույն այդ սխալի խոնարհ ծառան…

Հ.գ.- Լինում են սխալներ, որոնք ներման ենթակա չեն: Այսօր մենք պատժվում ենք հենց այդ սխալների համար…

Հ.գ.գ.- Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան