Ներքին 4 տարի առաջ - 18:35 06-06-2022

Այսօր հաղթողներին ոչ միայն չեն ընդունում, այլև ամեն ինչ անում են, որ այդպիսիք չլինեն․ Սենոր Հասրաթյան

Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ. գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կան Հայոց Զինված ուժերի գեներալներ ու հրամանատարներ, ովքեր խայտառաբար պարտվելով 44-օրյա պատերազմում և Երկիրը հասցնելով կործանման եզրին, այսօր էլ, առանց մեղքի և ամոթի զգացողության, շարունակում են իրենց ծառայությունը Հայոց բանակում և, դեռ ավելին, զբաղեցնում ավելի բարձր պաշտոններ ու կրում ավելի բարձր կոչումներ, քան ունեին մինչ այդ...

Կան նաև գեներալներ ու հրամանատարներ, ովքեր լինելով պաշտոնաթող կամ պահեստազորային, բայց ունենալով ճակատամարտերում հաղթելու թրծված կամք, սակայն չունենալով այդ կամքն օգտագործելու հնարավորություն, այսօր իրենց զգում են պարտված ու խեղճ...

Մենք շարունակելու ենք պարտվել, քանի դեռ մեր շարքերում առաջիններին «ընդունողներն» ավելի շատ են, քան նրանց, ովքեր հաղթել գիտեն...

Եվ վերջապես՝ մեր իրականության ամենամեծ ողբերգությունը կայանում է նրանում, որ այսօր հաղթողներին ոչ միայն չեն ընդունում, այլև ամեն ինչ անում են, որ այդպիսիք չլինեն...»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»