Ներքին 5 տարի առաջ - 23:33 27-09-2021

Ավաղ, այսօր անգամ լինում են դեպքեր, երբ որդեկորույս մոր ձեռքերն են ոլորում․ Սենոր Հասրաթյան

«Ինչքան փորձում եմ մտնել այն տրամաբանության դաշտ, որում այսօր գործում են Հայաստանը բռնազավթած իշխանությունները, դժվարանում եմ... Դժվարանում եմ, քանի որ մենք ունենք երկրի ղեկը ստանձնած պատահականությունների մի խումբ, որը մեր ինքնիշխանությունը հասցնելով կործանման եզրին, տակավին շարունակում է «վայելել» հասարակության զգալի, բայց չմտածող հատվածի վստահությունը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Այսօր, երբ մենք ազգովի տառապում ենք ուղիղ մեկ տարի առաջ մեր վզին փաթաթված և խայտառակաբար տանուլ տված պատերազմի ողբերգական հետևանքների ծանրությունից, հասարակության նույն այդ հատվածի կույր օժանդակությամբ երկիրը կործանման տանող պատահականությունների խումբը, փոխանակ հետահայաց խորիմաստությամբ հետևություններ անի կատարվածից, շարունակում է անել այն, ինչ սկսել էր 2018-ի անիծյալ հեղաշրջումից հետո», - նշել է նա։

Հասրաթյանի խոսքով, «այդ ամենից հետո մեզնից շատերը ծաղիկներով, բայց, ցավոք, չգիտակցված սգավորությամբ գնում ենք Երևանի Եռաբլուր կամ Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր, մոմեր ենք վառում եկեղեցիներում ու սրբավայրերում, սակայն այդպես էլ մնում անհաղորդ այն պարզ ճշմարտությանը, որ մարտիրոսված Սերոբներն ու Վարուժանները, Տիգրաններն ու Մհերները ապրողներից ակնկալում են ոչ այնքան հարգանք ու մեծարանք հանդեպ իրենց հիշատակի, որքան վրեժխնդրություն ընդդեմ բոլոր նրանց, ովքեր հայրենիքը հասցրել են այս ողբերգական վիճակին»։

«Ժամանակին այս մտածողությունն իշխող էր, քանի որ բոլոր նրանք, ովքեր ընտրում էին «Հայրենիքը պաշտպանելու» մասնագիտությունը, իրենց ճանապարհը սկսում էին զոհված զինվորի մոր խոսքը լսելուց... Ավաղ, այսօր ոչ թե լսում, այլ անգամ լինում են դեպքեր, երբ որդեկորույս մոր ձեռքերն են ոլորում», - գրել է Հասրաթյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»