Ներքին 5 տարի առաջ - 17:02 07-07-2021

Ավա՜ղ, այսօր ամեն ինչ այլ է. Սենոր Հասրաթյան

Այսօր ՊԲ հրետանային զորատեսակի հիմնադիրներից մեկի, Արցախի հերոս, գեներալ մայոր Ժորա Գասպարյանի ծննդյան օրն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախքան 44-օրյա պատերազմը, երբ պատրաստում էի «Գեներալները» պայմանական վերտառությամբ աշխատությունը, նրան վերաբերող գլխում գրել էի նաև հետևյալը.

«... Զորացրվելուց հետո՝ Ակնայի մերձակայքում վարձակալելով մի փոքրիկ հողակտոր, պաշտոնաթող գեներալը սկսեց զբաղվել այգեգործությամբ: Հիմնեց նռան այգի և հոգատար մշակի խնամքով տարածքը դարձրեց օազիս: Հասցրեց նաև ծննդավայր Զարդախաչում վերակառուցել ադրբեջանցիների կողմից հիմնովին ավերված հայրական տունը, գյուղամիջում կառուցեց Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր...

Այս ամենին զուգահեռ զորավարը չի մոռանում նաև, հարկ եղած դեպքում, ձեռք մեկնել զոհված մարտընկերների ընտանիքներին՝ հնարավորության սահմանում նրանց ցուցաբերելով նյութական օժանդակություն... Եվ, որ կարևոր է, այս ու էլի շատ բարի գործեր նա անում է հոգով ու հավատով՝ համոզված լինելով, որ իր կատարածով շարունակում է հզորացնել Երկիրն ու ժողովուրդը, իսկ այդ կերպ նաև՝ վստահությունը ապագա հաղթանակների հանդեպ...»:

Այո, այս տողերը գրել էի մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը... Գրել էի՝ հավատալով... Ավա՜ղ, այսօր ամեն ինչ այլ է...

Շնորհավոր ծնունդդ, գեներա՜լ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան