Սպորտ 6 ամիս առաջ - 19:46 27-03-2026

Արման Ծառուկյանը նշել է իր կարիերայի ամենաբարդ մրցակցին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ իր պրոֆեսիոնալ կարիերայի ամենաբարդ մրցակիցը եղել է UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը:

Red Corner MMA ալիքի հրապարակած տեսանյութում մարտիկը պատասխանել է իր պատանի երկրպագուի (@nawid_youssifi15) հարցերին․

— Ո՞վ է եղել քո կարիերայի ամենաբարդ մրցակիցը:

«Իսլամ Մախաչևը»:

— Ի՞նչն էր նրան այդքան բարդ դարձնում՝ հմտություննե՞րը, թե՞ տրամադրվածությունը:

«Հմտությունները»:

— Եթե նորից մենամարտեք, ի՞նչ կփոխես քո մոտեցման մեջ:

«Հաջորդ անգամ ես պարզապես նոկաուտի կենթարկեմ նրան»:

— Վստա՞հ ես դրանում:
«Այո»:

— Նրա հետ ռևանշի մասին արդեն մտածե՞լ ես:

«Մենք արդեն պետք է կրկին մենամարտած լինեինք, բայց ես չկարողացա։ Վնասվածք ունեի»:

​Հիշեցնենք, որ մարտիկների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում անցկացված «UFC Fight Night 149» մրցաշարի շրջանակում։ Մենամարտը տևել է սահմանված բոլոր երեք ռաունդները և ավարտվել Մախաչևի հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշմամբ։

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով