Սպորտ 9 ամիս առաջ - 19:28 14-01-2026

Արման Ծառուկյանը նշել է ամերիկացի Չենդլերի հետ հնարավոր մենամարտի ժամկետները

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է Bellator-ի նախկին չեմպիոն, ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ հնարավոր մենամարտի մասին։

«Հնարավոր է՝ փետրվարի 28-ին վերադառնամ և գոտեմարտ անցկացնեմ Մայքլ Չենդլերի հետ։
Տեսնենք՝ ինչ կասի նա։ Ես RAF-ից խնդրել եմ կազմակերպել մեր հանդիպումը, քանի որ UFC-ում նա փախչում է ինձանից»,- ասել է Ծառուկյանը։

Հայ մարզիկը, ով 29 տարեկան է, խառը մենամարտերում (MMA) իր նորամուտը նշել է 2016 թվականին, իսկ 2019-ից հանդես է գալիս UFC-ում։ Իր վերջին մենամարտում, որը կայացել էր նոյեմբերին Դոհայում UFC Fight Night 264 մրցաշարի շրջանակներում, Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել էր ավստրալացի Դեն Հուկերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով